Մեր մասին

One Nature Events-ը մասնագետների ամուր միություն է , որը հարսանեկան և այլ միջոցառումների կազմակերպման բնագավառում ունի ավելի քան տասը  տարվա աշխատանքային փորձ։ Մեզ համար երազանքը դարձել է աշխատանք։

One Nature Events -ը  ստեղծագործող անհատների թիմ է։ Մենք ամբողջ հոգով նվիրված ենք մեր աշխատանքին,  հետևում ենք համաշխարհային շուկայում միջոցառումների մատուցման ծառայությունների տենդենցներին և ներկայացնում  նորարարական  առաջարկներ։

Մեր գործակալությունը ցանկացած պատմություն գրում է զրոյից՝ օգտագործելով ժամանակակից տարբերակներ։ Ծաղիկներ, ռեժիսուրա, հրավիրատոմսեր. ամեն ինչ ընտրվում է ընդհանուր թեմային համապատասխան։ Դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր յուրահատուկ պատմությունը ոչ միայն կտեսնեն, այլև  կզգան։

Մեր ուղղությունները

Հարսանիքներ

Հարսանեկան արարողությունը պահանջում է խիստ կազմակերպվածություն։ Եվ որքան բարդ է Ձեր երազանքը, այնքան տեխնիկական մասը պետք է ավելի մանրակրկիտ նախագծվի։

Հարսանիք «առանց հոգսերի» ծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում հանգիստ վայելելու Ձեր արարողության հաճելի կողմը, երբ բոլոր տեխնիկական և կազմակերպական աշխատանքներով զբաղվում են մասնագետները։ Ի դեմս մեզ՝ Դուք կստանաք գրագետ խորհրդատու, ով Ձեզ կաջակցի և կօգնի կատարելու ճիշտ ընտրություն։ Միջոցառման սկզբից մինչ ավարտ մենք Ձեր կողքին ենք։

Ծննդյան օրեր

Ծննդյան օրը պետք է նշել այնպես, որ լավ տրամադրությունը ուղեկցի Ձեզ ամբողջ տարի։ Մենք այս մտքի վրա կանգ չենք առնում, այլ գնում ենք առաջ և երաշխավորում ենք վառ տպավորություններ, որոնք տարիներ և տասնամյակներ շարունակ կհիշեք։ Մեզ հետ Դուք կմոռանաք առօրյան և ոտքից գլուխ կընկղմվեք տոնական տրամադրության մեջ։ Եկ միասին իրականացնենք համարձակ երազանքները։

Մանկական միջոցառումներ

Փոքրիկ հոբելյարի համար մենք ստեղծում ենք զարմանահրաշ հեքիաթ՝ ցանկացած հերոսի մասնակցությամբ, իսկ դեռահասների համար՝ գլխավոր մեղավորի վառ բնավորությանը համապատասխան ոճային երեկույթ։

Հետաքրքրաշարժ ճանապարհորդություն, որի յուրաքանչյուր րոպեն լի է հաճելի անակնկալներով. ահա թե ինչ է նշանակում մանկական տոն։ Անիմատորներ, հրուշակեղեն և հրավառություն։

Աշխուժություն և ուրախություն․ մեր գործակալները Ձեզ կմատուցեն այդ ամենը սկուտեղի վրա՝  գեղեցիկ փաթեթավորած։

Կորպորատիվներ

Կորպորատիվ  միջոցառումներն ունիկալ հնարավորություն են ընձեռում  աշխատակիցների մոտ  ստեղծելու ներգրավվածության զգացողություն և թույլ տալիս  նրանց զգալ իրենց կարևորությունը։ Միայն ոչ ֆորմալ միջավայրն է թույլ տալիս, որ կոլեկտիվը համախմբվի։

Կորպորատիվ միջոցառումը հենց այն է, ինչ պետք է հետագայում լավ աշխատելու համար։

Դա հիանալի միջոց է ցույց տալու, որ կազմակերպության գործերը լավ են ընթանում, զարգացումը հաստատուն է,  և բոլոր  սկսվող  գործերը հաջողությամբ են ուղեկցվում։

Մեր հարթակները

Մեր ծառայությունները

Ֆլորիստիկա և դեկոր

Մեր ֆլորիստ-դեկորատորները, հնարավորություն տալով ծաղիկներին պարել գլխապտույտ վալսում, ստեղծում են անհավանական կոմպոզիցիաներ։ Մենք, խնամքով օգտագործելով բնության կողմից տրված ամեն մի շնորհ,ստեղծում ենք շլացուցիչ դեկոր նախատեսված տարածքի համար։

    ԶԱԳՍ-ի ծառայություններ

    Ամուսնության արտագնա գրանցումն իդեալական  տարբերակ է այն զույգերի համար,ովքեր ցանկանում են անսովոր ձևավորումով տարբերակել գրանցման ավանդական ընթացակարգը։

    Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, որոնք ցանկանում ես հիշել ողջ կյանքի ընթացքում։ Ամուսնության արտագնա գրանցումը բացառություն չէ։

      Ֆոտոնկարահանում և վիդեո

      Ժապավենի վրա դաջված խորաթափանց և դինամիկ  ֆոտոնկարները կդառնան Ձեր սիրո պատմություն գեղեցիկ բեմականացումը։

      Մասնագիտացած ֆոտոնկարիչը և վիդեոնկարիչը կկանգնեցնեն ակնթարթը և կվերածեն այն հավերժության։ Արարողությունից հետո Դուք կրկին և կրկին  կվերադառնաք Ձեր հարսանյաց օրը՝ դիտելով նկարները և ֆիլմը։

        Հաղորդավարներ և երաժիշտներ

        Լավագույնների շարքում մենք մանրակրկիտ փնտրում ենք մասնագետի, ում ոճը լիակատար կհամապատասխանի Ձեր տոնի մթնոլորտին։ Լինել կենտրոնում, բայց ոչ կենտրոնը  հազվագյուտ հատկություն է։

        Իրական մասնագետը գիտակցում է, որ այդ երեկո ուշադրության կենտրոնում պետք է լինեք Դուք և հյուրերը, ինչպես նաև կարողանում է բոլորին պահել անհրաժեշտ ալիքի վրա։

        Միայն խիստ ընտրություններից հետո են հաղորդավարները, երաժիշտները, արտիստները և պարողները հնարավորություն ստանում համագործակցելու  մեզ հետ։

          Ծրագիր

          Միանգամից ենք խոստովանում՝ մենք չունենք ստանդարտ առաջարկներ։ Ցանկացած  նախագիծ կազմվում է զրոյից՝ Ձեր ցանկությունները և ճաշակը հաշվի առնելով, և միայն հետո հանգում իրականացման։ Արխիվում արդեն իսկ հազարավոր իրականացրած ֆանտազիաներ և անհամար մտահղացումներ են։ Մենք ծրագրի մեջ կընդգրկենք անգամ ամենաարտասովոր երազանքները և, ամենակարևորը, դրանք տեղին կիրականացնենք։

            Գիշերը աստղալից երկնքի տակ

            Bubble Tree թափանցիկ վրանը ֆրանսիացի դիզայներ Պիեր Ստեֆան Դյումայի մտահղացումն է։ Bubble Tree-ին թույլ է տալիս վայելել աստղալից երկնքով գիշերը՝ չբաժանվելով ննջասենյակի հարմարավետությունից։

            Ֆեն-շույը պնդում է՝ ոլորտը և շրջանը կյանքի ու կենսական ուժի աղբյուր են։

            Դրա համար երեկոյան հարմարվեք թափանցիկ վրանի մեջ, և երբ մթնշաղը տարածվի, իսկ կապտավուն հորիզոնում արևը անցնի ձյունածածկ կատարների հետևը, Դուք կտեսնեք աստղերը։ Դրանք ամեն կողմից կշրջապատեն Ձեզ։ Լայնացրեք հորիզոնը և Դուք կզգաք գլխավոր էմոցիան՝ զարմանք՝ սահուն փոխարինվող հիացմունքով։

              Այլ ծառայություններ

              Տոնակատարությունը փոքր աշխարհ է՝ բազում նրբություններով։

              Բացի կազմակերպչական այսբերգի գագաթից՝ մենք հոգ ենք տանում հազարավոր մանրուքների մասին, որոնք ծածկված են հանրության աչքից։

              Ոճաբանի ծառայություն հոբելյարի կամ նորապսակների անթերի տեսքի համար, հարսանեկան պարի բեմադրում, տորթի դիզայնի քննարկում, սննդի թեստավորում տոնական ուտելիքների դեգուստացիայի համար, պրոֆեսիոնալ լուսային և ձայնային սարքերի ապահովում, տպագրության մշակում, տրանսպորտային միջոցի ձեռքբերման կազմակերպում և այլն։ Եվ իհարկե, տոնակատարության ողջ ընթացքում Ձեզ կուղեկցի հատուկ տեսավար։

                Հետադարձ կապ

                Կազմակերպչական հարցերի դեպքում։


                  Меню